Ինչ էլ որ լինի, իչ էլ որ պատահի, մարդիկ ապրում են գեղեցիկ, կախարդական աշխարհում։ Այո՛, բնությունը մարդուն տվել է այդ հնարավորությունը, որպեսզի նա ապրի այնպիսի միջավայրում, որն անձեռակերտ գեղեցկություն ունի։
Հաճախ մարդիկ առօրյա աշխատանքային թոհուբոհի կամ կենցաղային խառնաշփոթի մեջ ապրելով՝ չեն էլ նկատում, թե որքան հրաշալի է մեզ շրջապատող աշխարհը։
Բնության հետ առնչվող և փոփոխություններից լավագույնս տեղեկացված է բոլորին հայտնի Գագիկ Սուրենյանը, ով բացի նրանից, որ պարբերաբար հայտնում է եղանակային իր կանխատեսումները, շարունակում է հիանալ բնության գեղեցկությամբ և երբեմն էլ աննկարագրելի գեղեցիկ լուսանկարներով կիսվում համացանցային հարթակում՝ ցանկանալով, որ բոլորը տեսնեն և հիանան բնության իրական պատկերներով։
Այս անգամ օդերևութաբանը ներկայացրել է մի լուսանկար, որտեղ պատկերված հեքիաթային տեսարանը աննկրագրելի գեղեցիկ է։ Լուսանկարն արվել է Ալյասկայում։
Հրապարակման մեջ Սուրենյանը գրել է․ «Ձմեռը Ալյասկայում»։ Այն ասես հեքիաթից պոկված դրվագ լինի։