Երեկ ժամը տասն անց քսանի միջակայքում Հայաստանում ցնցումներ գրանցվեցին։ Ապա պաշտոնական տեղեկատվությունը հայտնեց՝ երկրաշարժը տեղի է ունեցել Հայաստան — Վրաստանի սահմանին և ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ցնցումները զգացվել են Երևանում և մարզերում՝ Արագածոտն, Շիրակ և Լոռի։ Մարզերում ուժգնությունը 4-5 բալ է կազմել, Երևանում՝ 3 բալ:

Թեև քաղաքացիները համացանցային հարթակներում պնդում են, որ ողջ Հայաստանով այն զգացվել է և ուժգին է եղել։

Բնակչությունը վախեցել է, քանի որ ցնցումները բավականին զգալի էին և սարսափեցնող։ Շատերը տանից դուրս են եկել և երկար ժամանակ չէին վերադառնում տները՝ այն մտավախությամբ, որ ցնցումները միգուցե կրկնվեն։

Ցնցումներից ժամեր անց՝ կեսգիշերին, ԱԻՆ-ը հայտնեց՝ ստորգետնյա հետին ցնցումները շարունակվում են, բայց և նշեց, որ նոր ցնցումների հավանականությունը ցածր է, ապա հորդորեց բնակչությանը խոճապի չմատնվել և չտարածել խուճապ։ Կից ներկայացնում ենք կադրեր, որոնք Լոռվա մարզում են լուսանկարվել՝ ցնցումներից անմիջապես հետո։