Ծնվել է Գոհար Գասպարյանի երկրորդ երեխան․ հայտնի է սեռն ու անունը


Հայ հայտնի հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը կրկին մայր է դարձել։ Նա լույս աշխարհ է բերել 2-րդ երեխային։ Այդ հիանալի լուրը Գոհարը հայտնել է ինստագրամյան իր էջում։ Նորածին որդուն հետաքրքիր ու անսովոր անուն են տվել՝ Թադէ։ Գեղեցկուհին շնորհակալություն է հայտնել Էրեբունի բժշկական կենտրոնի անձնակազմին և անձամբ իր բժիշկ Դավիթ Աբովյանին։

View this post on Instagram

👼🏻🤱🏻Աստծո կամոք ու օրհնությամբ լույս աշխարհ եկավ մեր երկրորդ որդին՝ ԹԱԴԷն😃։ Թող այս անհավատալի հրաշքը կատարվի բոլորի ընտանիքներում։ Շնորհակալ ենք բժիշկ Դավիթ Աբովյանին՝ նվիրյալ մասնագետին, ով իր բարձր պրոֆեսիոնալիզմով ու խաղաղ բնավորությամբ մեր ընտանիքի կողքին է։ Ինչպես նաև Էրեբունի բժշ. կենտրոնի ծննդատան անքուն աշխատակիցներին բարեխիղճ վերաբերմունքի համար։ Առողջ եղեք փոքրիկ գանձեր։ @narekvan ❤️

A post shared by Gohar Gasparyan (@gohargasparyan) on

Հիշեցնենք՝ Գոհարն ամուսնացած է իրավաբան, «Ծիրանի մշակութային հանգույցի» ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ։ Նրանց յուրահատուկ հարսանիքը տեղի է ունեցել 2016 -ի հունիսի 19-ին: Այն երկրպագուներին հատկապես հիշվել է գեղեցիկ ֆոտոսեսիայով։

Նորաստեղծ ընտանիքի առաջնեկը՝ փոքրիկ Վանը, ծնվել է 2017-ի հոկտեմբերի 11-ին: Հիանալի է, որ նման գեղեցիկ ընտանիքը ես մեկ մարդուկով է համալրվում։ Անհոգ մանկություն մաղթենք փոքրիկին՝ լի ուրախությամբ և ժպիտներով, իսկ ծնողներին մաղթենք բերկրալի պահեր՝ իրենց փոքրիկ հրաշքների կողքին։


Понравилась статья? Поделиться с друзьями: