Աննա Հակոբյանը վերջերս հաճախ է մտորումները կամ մտերիմներին չասված խոսքերը գրառման տեսքով հրապարակում։ Նա հերթական հուզիչ գրառմամբ է հանդես եկելև մի լուսանկար հանրայանցրել, որտեղ իր մտերիմներից մեկի՝ Լիլյայի հետ է։
Նրանք գտնվում են ինքնաթիռում։ Պարզվում է, որ Աննա Հակոբյանը ինչ-ինչ պատճառներով չի շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ և լուսանկարին կից շնորհավորել է, ներողություն խնդրել ամեն ինչի համար և լավագույնը խոստացել։
Լուսանկարում երկուսն էլ կարծես հուզված են։ Աննա Հակոբյանը մասնավորապես գրել է․ «Լիլյա ջան, կներես ինձ։ Նախ՝ կներես, որ իրար հետ չենք հիմա։
Խնդրում եմ, ներես ինձ ամեն ինչի համար։ Նրա համար, որ չեմ կարողանում ասել քեզ՝ Ծնունդդ շնորհավոր։ Քեզ խոստանում եմ՝ մենք կունենանք քո սրտի մեջ ապրող կարոտին համարժեք պետություն։
Իմ հարազատ, իմ քույր, օրհնվի ծնունդդ»։ Հրապարակված լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։