Լցոնած պղպեղներ, որոնք անմահական ընթրիք կարող են լինել


Առաջարկվող այս ուտեստը պատրաստվում է շատ կարճ ժամանակմիջոցում։ Դա նշանակում է, որ աշխատանքային օրվա ավարտին կարելի է շատ արագ պատրաստել այս ընթրիքը և ընտանիքի հետ միասին վայելել երեկոն, դադար առնել  և հանգստանալ։

Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝

Գունավոր բուլղարական պղպեղ — 4 հ․

Աղացած տավարի միս — 400 գ

Սոխ, դդմիկ — մեկական

Տոմատի մածուկ — 200 մլ

Կաթնաշոռային պանի — 150 գ

Սովորական պանիր — 100 գ

Եվ այսպես, եթե արդեն հավաքել և դասավորել եք սեղանին բոլոր բաղադրամասերը, ձեզ միայն մնում է սկսել պատրաստման գործընթացը։

Լվացած, երկու մասի բաժանած, միջուկն ու պոչուկը հեռացրած պղպեղները դասավորել ձևամանում, պատել աղով և բուսայուղով ու տեղափոխել 180 աստիճան տաք ջեռոց՝ 10 րոպեով։ Այդ ընթացքում բուսայուղում տապակեք սոխը, միսը, դդմիկը, միացրեք տոմատը,  կաթնաշոռային պանիրը, համեմեք և հինգ րոպե խառնելով շարունակեք եփել և անջատեք կրակը։

Այդ զանգվածով լցոնեք ջեռոցի պղպեղները, վրան լցրեք սովորական հալվող քերած պանիր և կրկին տեղափոխեք ջեռոց 15 րոպեով։


Понравилась статья? Поделиться с друзьями: