«Լուսաբացն էլ դիմավորեցինք Պարգեւ Սրբազանի օրհնությամբ». Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել


Հայտնի երգչուհի Սիրուշոն  իր հետևորդների հետ կիսվել է մի  նոր լուսանկարով:

Նա իր ինստագրամյան էջում  հրապարակել է մի լուսանկար և դրան կից գրառում է կատարել. «Լուսաբացն էլ դիմավորեցինք Պարգև Սրբազանի օրհնությամբ»: Այդ նկարում երգչուհին  Պարգեւ Սրբազանի հետ է:

Հավելենք, որ Սիրուշոն իր գրառմանը կից   ավելացրել է  նաև  «Հերոս» հեշթեգը:

Սիրված և ճանաչված արտիստուհին  այժմ գտնվում է  Ստեփանակերտում: Այստեղ նա հանդես է գալիս մի շարք  համերգային ծրագրերով և հանդիպումներ ունենում  իր երկրպագուների հետ:

Ի դեպ, նշենք, որ Սիրուշոն, օրեր առաջ   ելույթ էր ունեցել Արցախում,  որից հետո իր միկրոբլոգում հրապարակել էր բեմահարթակի վրա մի լուսանկար, որը Ստեփանակերտի համերգի ժամանակ էր արվել: Այդ լուսանկարին մակագրել էր  «Չգիտեմ՝ ինչպես նկարագրել այն, ինչ տեղի ունեցավ երեկ….»։


Понравилась статья? Поделиться с друзьями: