Լ. Հակոբյանը խոսել է ընթացիկ դատական գործընթացների մասին: Նշելով, որ ինքը մասնագիտությամբ ոչ քաղաքական գործիչ է, ոչ իրավաբան՝ աստղաբանը հիշում է հայտնի տարբեր դեպքեր, որոնք իրենց ընթացքով ու լուծումներով շատ նման են ներկայիս գործընթացներին:
Լ. Հակոբյանն ասում է, որ սպասվում են ունեզրկումներ, իսկ սովորական մարդիկ փոքրիկ խոչընդոտներ են հարուստների համար, որոնց հեշտ է չեզոքացնել:
Նա նշում է, որ հունիսի 21-ի արևի խավարումով սկսվել է հոգու մաքրման գարծընթաց: Եթե հոգին չմաքրվի, շարունակվեն չարությամբ լցված մտքերը, ընտանիքներում հնարավոր են վատ դեպքեր, ցավալի իրողություններ լինեն:
Պատասխանելով հեռուստադիտողների հարցերին՝ Լ. Հակոբյանը կարծում է, որ փեսա Միշիկը չի կարող լինել Հայաստանի ղեկավար, չնայած որ նա դուրս է եկել շատ լավ, կրթված ընտանիքից:
Լ. Հակոբյանի կարծիքով՝ ներկայիս վարչապետի հեռանալու դեպքում նոր ղեկավարը դրսից է գալու: Սակայն նա չի կարծում, թե առաջիկայում վարչապետը հնարավոր է հեռանա:
Աստղաբանը վստահ է, որ ստեղծված դժվարին վիճակից դուրս գալու միակ ելքը սերն է: