Անի Քոչարը իր կյանքի ուշագրավ մանրամասներով սիրով կիսվում է հետևորդների հետ։ Ինչպես հայտնի է՝ լրագրողը մեկ անգամ արդեն անհաջող ամուսնություն է ունեցել։

Նա 2020-ին ամուսնացել է երկրորդ անգամ։ Անին առաջին ամուսնությունից որդի ունի։ Այժմ գեղեցիկ և օրինակելի ընտանիք ունի, ինչով էլ լրագրողը մեկ անգամ չէ, որ հպարտացել է։

Այս անգամ Անին կարճ հոլովակով է կիսվել, որտեղ ցույց է տվել իր օրվա երջանիկ րոպեները։ Հոլովակում նա ամուսնու հետ է՝ նրա ջերմ և սիրալիր գրկում։ Անին իսկապես երջանիկ է և այդ մասին շատ անգամ է խոսում։

Անի Քոչարը դժվարին և բարդ տարիներ է ունեցել։ Նա կարողացել է հաղթահարել չարաբաստիկ հիվանդությունը և նոր ուժով ու էներգիայով նոր կյանք սկսել։

Ամուսնու հետ համատեղ հոլովակին կից Անին գրել է․ «Մեր մոլորակը` ուրիշներին անհայտ ու անհաս: Իսկ գիտեք՝ ով է ՆԱ: Նա իմ աղոթքների պատասխանն է»: Հարատև երջանկություն ենք մաղթում զույգին։ Տեսանյութը՝ կից։