2020 թվականն ասես դեռ չի ավարտվել, արհավիրքը շարունակվում է և ամեն օր լսում ենք մեկը մյուսից ահասարսուռ դեպքեր, որոնք ասես մարդկության համար չե, բայց և հայի համար է։

Եվ ահա Ադրբեջանը կրկին ռազմական գործողություններ է սկսել՝ անսալով աշխարհի հորդորներն ու կոչերը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ հայկական կողմը քառասունինը զոհ ունի, քառասունինը մարած օջախ և, ցավոք սրտի, դրանք դեռևս վերջնկան տվյալները չեն։

Զոհերի ճշտման ուղղությամբ դեռ աշխատանքներ են տարվում։ Եվ ահա այսօր մի տեղեկատվություն տարածվեց, որ խելագարության է հասցնում մարդկային բանականությունը։

Վարդենիսի քաղաքապետը հայտնում է, որ քաղաքացիներից մեկը ինքնասպանություն է գործել, երբ լսել է որդու զոհվելու լուրը։ Որոշ ժամանկ անց պարզվել է, որ զինվորը չի զոհվել։

Այս պատմոււթյունը մարդուն ողջ-ողջ կարող է սպանել, ուղղակի քարացնում ու ստիպում է հրաժարվել հետևել լրահոսին։