Այս օրերին Հայաստանը լի է օտարերկրացիներով։ Երևանի փողոցներում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել նրանց։

Ռուս-ուկրաինական պատերազմը պատճառ դարձավ, որ Ռուսասատնի շատ քաղաքացիներ ժամանակավոր լքեն հայրենիքը։ Պատերազմական գործողությունները ստիպել են ռուսներին տեղափոխվել Հայաստան՝ չնայած նրան, որ պատերազմը տեղի է ունենում Ուկրաինայի տարածքում։

Երևանի փողոցներում, առևտրի կետրոններում և ժամանցի տարբեր վայրերում շրջում են սլավոնական արտաքինով մարդիկ։ Նրանք ուսումնասիրում են Երևանը, հիանում, զարմանում և ինչ-որ բաներ էլ,բնականաբար, չեն հավանում։

Իհարկե հաճելի է այսչափ զբոսաշրջիկներ տեսնել հայրենիքում, սակայն ցանկանում ենք, որ աշխարհում խաղաղություն լինի և մարդիկ չտեղահնվեն և սարսափահար չփախչեն սեփական տներինց, սեփական հայրենիքից։ Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է օտարերկրացի երիտասարդը նկարում երևանյան ցայտաղբյուրը։

Այլերկրացիների համար այդ երևույթը զարմանալի է, քանի որ ոչ մի երկրում անվճար ջուր, որն ուղղակի մշտապես կարող է հոսել, գոյություն չունի։ Այս մասին կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։