Վարգոնզոն ինչպես միշտ երկրի ամենաթեժ կետում է և շարունակում է մատուցել իրավիճակի վերաբերյալ թարմ տեղեկատվություն։

Ալիքը շարունակում է բացառիկ կադրեր ներկայացնել Ուկրաինայից։ Այս անգամ ցույց է տվել, թե ինչպես են ռուսները գրադ կայանքներից կրակ թափում Ուկրաինայի վրա։ Այսօր արդեն երրորդ օրն է ինչ տեղի է ունենում ռուս-ուկրաինական պատերազմը։

Բոլորն են ցանկանում, որ րոպե առաջ ավարտվի այս արհավիրքը, սակայն ավարտի վերաբերյալ պատերազմող երկրները լռում են։ Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ ռուսները բավականին մեծ առաջխաղաղացում ունեն։

Վարը ներկայացված տեսանյութում ռազմական լրագրողի ետին պլանում հստակորեն տեսանելի են մեծաքանակ հրթիռները, որոնք ուղղվում են Ուկրաինայի տարածք։ Շարասյունն ասես վերջ չունի։

Տեսարանը սարսափելի է։ Զոհվում են անմեղ մարդիկ, կորցնում են անմեղ մարդիկ, որոնք անդառնալի կորուստներ են։ Ցավն անվերջ է և չփարատվող։ Աշխարհին թող խաղաղություն լինի։ Տեսանյութը՝ կից։