«Ինչո՞ւ չենք ցույց տալիս երեխաների դեմքերը»․ ահա թե ինչ է պատասխանել Սիրուշոն


Սիրուշոն որդիներին ցույց չէր տալիս, այնուհետև սկսեց հանրայնացնել, սակայն երեխաների դեմքերը միևնույնն է ցույց չի տալիս։

Հազարավոր օգտատերեր հետաքրքրվում են, թե ինչո՞ւ է երգչուհին թաքցնում որդիներին։ Եվ ահա բոլորին այդքան հուզող հարցի պատասխանը եղավ։ Սիրուշոն նշում է, որ իրավունք չունի հանրայնացնել որդիներին և դրանով փչացնել նրանց մանկությունը։

Երգչուհին ամուսնու հետ կարծում է՝ երեխաներն իրենք պիտի ընտրեն՝ ցանկանում են ճանաչված լինել, թե ոչ։ Երիտասարդ մայրիկը հավելում է՝ այժմ նրանք երջանիկ են, խաղում են փողոցներում, հասակակիցների հետ մասնակցում տարբեր միջոցառումների և ունենում են սովորական մանկություն։

Սիրուշոյի խոսքով՝ ճանաչված լինելը կստիպի նրանց անդադար զգալ հանրության ուշադրությունը․ որն անպայման կկաշկանդի որդիներին։ Երջանիկ մայրիկը ցանկանում է, որ յուրաքնաչյուր միջավայր, որտեղ որ կմտնեն որդիները, գնահատվեն իրենց մարդկային արժեքների համար։

Իսկ փակ դեմքերով հրապարակումներն ուղղակի այն բանի համար են, որ Սիրուշոն իրենց երջանիկ օրերից փորձում է կիսվել և դրական էմոցիաներ հաղորդել հետևորդներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: