Ինչո՞ւ է նշանադրությանն ընդունված ադամանդով մատանի նվիրել


Յուրաքանչյուր աղջիկ ամուսնության առաջարկությունն ինքնատիպ է պատկերացնում։ Բայց յուրաքանչյուրի պատկերացումներում կա ադամանդով մատանին։ Հարց է ծագում՝ ինչու հենց ադամանդով մատանի։ Հարցրեք յուրաքանչյուրին, և շատ տարբերականեր կլսեք, բայց իրականությունն այլ է։

Իրականում ադամանդով մատանի նվիրելու ավանդույթը ի հայտ է եկել մոտ 100 տարի առաջ։ Մինչ այդ նշանադրության ժամանակ ոչ ոք ոչ ոքի մատանի չի նվիրել, դա ընդունված չէր։ Սակայն 1938 թվականին «Դե Բիրս» ոսկերչական ընկերությունը, որն զբաղվում էր ադամանդների մշակմամբ, մեծ գովազդային արշավ էր կազմակերպել։

Գովազդում ասվում էր, որ հենց ադամանդով մատանի նվիրելն է լավագույն ձևն ընտրյալի հանդեպ իր սերը ցույց տալու։ Այդ դեպքում աղջիկը չի կարողանա մերժել։ Զարմանալիորեն արագ գովազդը մեծ հանրայնացում ստացավ՝ աշխարհում նոր հարսանեկան ավանդույթի հիմք դառնալով։ Հիմա արդեն դժվար թե որևէ զույգ ադամանդով մատանին չհամարի սերն արտահայտելու նշան։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!