Ճանաչված և սիրված լրագրող Արուսիկ Տիգրանյանը այս շրջանում ապրում է իր կյանքի ամենաերջանիկ փուլերից մեկը․լրագրողը սպասում է իր առաջնեկին։

Նա արդեն հայտնել է իր հետևորդներին, որ դուստր է ունենալու։ Արուսը և ամուսինը նույնիսկ որոշել են փոքրիկի անունը։ Դստերը զույգը շնորհելու է Արփի անունը, որն իսկական արև կլինի իրենց ընտանիքի համար։

Արուսն օրերս պատսխանելով հետևորդների հարցերին՝ առանձնացրել էր մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ապագա բալիկին։

Այդ հարցերին լրագրողը պատասխանել է․ «Ինձ թվում է՝ Արփին աշխարհի ամենասիրուն մարդն է լինելու»։ Իսկ ամուսնու բնավորության չսիրած կողմերի մասին հարցին Արուսը պատասխանել է․ «Ձեր ամուսնու չսիրած գծերը պետք չէ բարձրաձայնել, քանի որ դա դեմ է թիմային փիլիսոփայությանը։

Պետք է միմյանց աջակցել, ոչ թե հակառակը»։ Շուտով կծնվի Արուսի դուստրը և նա մեծ անհամբերությամբ սպասում է այդ կարևորագույն իրադարձությանը։