Ինձ թվաց կուշաթափվեմ. Թամարա Գևորգյանի անսպասելի գրառումը


Դերասանուհի Թամարա Գևորգյանը՝ չնայած իր երիտասարդ տարիքին, բավականին սիրված է։ Տաղանդավոր դերասանուհին իր՝ մեկը մյուսից հրաշալի դերերով հիացրել և շարունակում է հիացնել իր հավատարիմ հանդիսատեսին։

Դերասանուհին դեռևս անցյալ տարի ավթովթարի էր ենթարկվել, սակայն չէր ընկճվում և շարունակում էր ամուր մնալ, անգամ այն բանից հետո, երբ նրան հայտնել էին, որ միգուցե քայլել չկարողանա։

Թամարան անգամ  սայլակով բեմում էր։ Նա այդ կարգավիճակում էլ հրաշալի խաղում էր և հանդես գալիս որպես իր գործի վարպետ։ Եվ բարեբախտաբար դերասանուհին այսօր ոտքի է կանգնել և ակտիվություն է ապահովում ոչ միայն աշխատանքում, այլև սոցտիրույթում։

Նա հրապարակումներով  է հանդես գալիս և մոտիվացնում իր հետևորդներին։  Այս անգամ նա հայտնել է, որ վատառողջ է և չնայած դրան՝ ստիպված է եղել տանից դուրս գալ։

Հաջորդ հրապարակման մեջ գրառել է, որ այնքան վատ է զգացել իրեն, որ մի պահ նույնիսկ իրեն թվացել է, թե կուշաթափվի և որոշել է վերադառնալ տուն ու պառկել։ Թամարայի հրապարակումներն այս մասին առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: