«‎Իմ քանդակագործ աղջիկը»․ միայն տեսնեք ինչ է պատրաստել Նունե Եսայանի դուստրը․ տեսանյութ


Նունե Եսայանը շարունակում է հետևորդներին ներկայացնել ընտանեկան ուշագրավ դրվագներ։ Երգչուհին հպարտանում է իր երեխաներով և համացանցում երբեմն արտահայտում իր սերն ու գորովը սեփական երեխաների նկատմամբ։

Երգչուհին առաջին անգամ չէ, որ  երեխաների մասնակցությամբ հոլովակ է ներկայացնում և պատմում նրանց նախասիրությունների մասին։

Այս անգամ Նունեն ներկայացրել է դստեր մասնակցությամբ հերթական տեսանյութը, որտեղ աղջիկը ծեփամածիկով ձկնիկ է պատրաստել և հենց տեսախցիկի առջև երգչուհի մայրիկը ոգևորում է դստերը, ով տեսանյութի ավարտին մեղմ ժպտում է՝ որպես ոգևորության նշան։

Տեսանյութին կից Նունե Եսայանը գրել է․ «‎Իմ քանդակագործ աղջիկը»։ Մեկնաբանություններում երգչուհու հետևորդները սիրելի երգչուհու դստերը նույնպես ոգևորել  են և նշել, որ նման աղջկանով իսկապես կարելի է հպարտանալ։

Հիշեցնենք, որ Նունեի որդին այս տարի ավարտեց հիմնական դպրոցը։ Իսկ վարը ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ կարող եք տեսնել երգչուհու դստեր պատրաստածը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!