«Իմ ուսանողական տարիներից սկսած մինչ այսօր հարազատ ընկեր…» ահա թե ում ծննդյան օրն է շնորհավորել Աշոտ Ղազարյանը


Աշոտ Ղազարյանը հուզիչ գրառմամբ շնորհավորել է իր ուսանողության տարիներից մինչ այսօր սիրելի ու հարազատ մնացած ընկերոջ՝ Հարութ Փամբուկչյանի ծննդյան տարեդարձը՝ հրապարակելով համատեղ լուսանկար:

Շնորհավորելով իր լավագույն ընկերներից մեկին՝ դերասանը նրան առողջություն, երկար կյանք ու անսպառ ձայն է ցանկացել՝ բարեմաղթելով, որ միշտ լինի բեմում, ժողովրդից անպակաս ու ընկերների կողքին:

Այսօր հայտնի երգիչը տոնում է իր յոթանասունամյակը: Նա գրեթե կես դար արդեն բեմում է:

Երևանում ծնված, մեծացած երաժիշտն իր առավել հասուն կյանքն ու կենսագործունեությունը կազմակերպել է ԱՄՆ-ում, սակայն հոգով ու սրտով միշտ էլ հայրենիքում է, ժողովրդի կողքին:

Նա ոչ մի հարմար առիթ բաց չի թողնում հայրենիք գալու և ժողովրդին ուրախացնելու նպատակով տարատեսակ համերգներ կազմակերպելու համար:

Հարութի ծնողները գաղթել են Արևմտյան Հայաստանից՝ փրկվելով բոլորին հայտնի մեծ արհավիրքից: Հարութն իր երաժշտական տաղանդները ժառանգել է մորից, ով նույնպես երգել է ժամանակին՝ միաժամանակ նվագելով մի քանի երաժշտական գործիքների վրա:


Понравилась статья? Поделиться с друзьями: