Այսօր Սիլվա Հակոբյանը հանդիսատեսին նոր աշխատանք է ներկայացրել։ Երգչուհին այս մասին հայտնել էր օրեր առաջ և ահա ներկայացրեց նոր երգի պրեմիերան։
Այն եղբորը նվիրված գեղեցիկ աշխատանք է, որ կհավանեն հատկապես եղբայրներ ունեցողները։ Այն կոչվում է․ «Իմ եղբայր»։ Երգի բառերը և երաժշտությունը պատկանում են Մանե Հակոբյանին։
Մանեն Սիլվայի հարազատ քույրիկն է, ով շատ երգեր է ստեղծագործել քույրիկի համար։ Նշենք, որ երգչուհու հարազատ եղբայրը նրա աշխատանքների գործիքավորողն է՝ Էդգար Հակոբյանը, ով կատարել է նաև եղբորը նվիրված նոր երգի գործիքավորումը։
«Ես օրհնյալ եմ, որ քեզ ունեմ, իմ եղբայր, քո կյանքին մեռնեմ, Էլի՜,էլի՜ կասեմ, երջանիկը ես եմ, որ հենց քեզ պես եղբայր ունեմ, ամենալավն ես», — հնչում են երգի բառերում։
Հիշեցնենք, որ Սիլվամ սպասում է 2-րդ երեխային։ Ընտանիքն անհամբեր սպասում է փոքրիկ հրաշքին։ Իսկ նոր երգը կարող վայելեք վարը բերված տեսանյութում։