Ներկայացնում ենք թեստ, որի միջոցով կբացահայտեք ձեր մասին հատկանիշներ, որոնք մինչ այժմ չէիք նկատել։ Ժամանակը մի վատնեք։ Այն անցկացրեք հոգու բացահայտմամբ։
Կատարելագործվեք և է՛լ ավելի լավը դարձրեք ձեզ։ Անհրաժեշտ է պատկերված նկարը դիտել ոչ թե շատ մանրակրկտորեն, այլ անմիջապես պատասխանել։ Որոշեք՝ պատկերից ինչն առաջինն աչք զարնեց՝ գնացք, ծուխ, քաղաք։ Եթե ընդհանուր պատկերից անմիջապես աչքի ընկավ գնացքը, ապա դա փաստում է ձեր ռեալիստության մասին, կյանքին սթափ նայելու և ընդունելու այնպես, ինչպես որ այն կա։
Հավասարակշռված, կանխամտածված անհատ եք։ Եթե 1-ինը նկատեցիք ծուխը, նշենք, որ անուշադիր եք, թույլ կենտրոնացած և ոչ զարգացած երևակայություն ունեք, հուսալի անձ եք, ընկեր և կողակից։
Իսկ եթե քաղաք եք տեսնեւմ, երազող եք՝ վառ, գունավոր երազներով եք պարուրված։ Երևակայութունը լավ է զարգացած, մանրուքներում կարողանում եք գեղեցիկը տեսնել։ Հաջողություններ կարող եք գրանցել ստեղծագործական մասնագիտությունների ոլորտում։
Ինչ էլ որ կանխատեսի ու վերհանի թեստը, պետք է միշտ հիշել, որ մարդ անհատն ինքն է որոշում ինչպիսին կերտի իրեն և ինչպես ինքնակրթի և ինքնադաստիարակի։