Ժպտա՝ մարդիկ տեսնեն, որ թարախ չես. Սոնա Ռուբենյանը քույրիկի հետ հոլովակ է հրապարակել


Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով ամիսներ առաջ առաջին անգամ մայրացավ, ակտիվորեն ներգրավված է աշխատանքային գործընթացում, սակայն այդչափ մեծ զբաղվածության մեջ կարողանում է հասցնել փոքրիկի հետ ժամանակ անցկացնել։

Սոնան դստերը շնորհել է Մարի անունը։ Երգչուհին նաև մեծ ակտիվություն ունի սոցտիրույթում, որտեղ հանրայնացնում է ոչ միայն աշխատանքային, այլև ընտանեկան ջերմ հրապարակումներ։ Սոնան հասցնում է ամեն բան և հետևորդներին հաղորդակից դարձնում իր կյանքի ուշագրավ մանրամասներին։

Սոնայի հետևորդներն արդեն անհամբերությամբ են սպասում երգչուհու քույրիկի որդիների մասնակցությամբ հրապարակումներին։

Սոնան նաև հաճախ է հրապարակումներ կատարում քույրիկի հետ։ Այս անգամ երգչուհին քույրիկի հետ հերթական համատեղ հրապարակումն է կատարել, որտեղ քույրիկին հորդորում է ժպտալ, որպեսզի մարդիկ իմանան, որ նա բարի է։

Հրապարակումն, իհարկե, հումորային բնույթ ունի։ Այն բավականին զվարճալի է ստացվել, որն էլ  առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!