Արև 1
Դուք միշտ դրական եք մտածում և աշխարհը գունավոր եք տեսնում: Գիտեք ինչպես հաղթահարել ձախորդությունը եւ թույլ չտալ որեւէ մեկին կամ որեւէ բան խանգարել ձեզ: Դուք բնավորությամբ բարի և հանգիստ մարդ եք, նախընտրում եք լռել, որպեսզի չվիրավորեք ուրիշներին: Այս արևը նախընտրողները շփվող մարդ են ձգտում են իրականացնել երազանքները:
Արև 2
Անձնական տարածք եւ հարգանք շատ կարևոր են ձեզ համար: Ձեզ դուր չի գալիս մարդկանց մեծ խմբի մեջ լինելը, նաև երբ մյուսները միջամտում են ձեր կյանքին կամ խնդիրներին: Դուք սիրում եք ազնվությունը, շատ բարի եւ հարգալից եք, նրբագեղություն և բարություն եք ցուցաբերում, բայց զգույշ եղեք՝ շատերը դա օգտագործում են: Լավ է, որ հետևում եք ձեր վեցերորդ զգայարանին:
Արև 3
Դուք հետաքրքրասեր անձնավորություն եք, ով սիրում է սովորել ամբողջ ժամանակ: Դուք չեք վախենում արկածախնդրությունից: Նախընտրում եք ճշմարտությունը, որի համար էլ ուրիշները սիրում են ձեզ: Դուք ունեք առաջնորդական հատկանիշներ:
Արև 4
Ձեզ համարում եք էներգետիկ անձնավորություն: Դուք ունեք մի քանի գաղափարներ, որոնք ցանկանում եք միաժամանակ իրականացնել: Մարդիկ չեն կարող հավատալ այն ուժին, որը գալիս է ձեզանից, բայց նրանք չգիտեն, որ դա պայմանավորված է կյանքի մեծ փորձառության շնորհիվ: Դուք մի մարդ եք, ով կյանքում մեծ նպատակներ ունի, եւ երբեք չի ընկճվում խնդիրներից:
Արև 5
Դուք իսկապես անկեղծ հետաքրքրություն ունեք ուրիշների հանդեպ, եւ պատրաստ եք նրանց օգնել իրենց՝ դժվարությունների ժամանակ: Սիրում եք օգնել նրանց, ովքեր իրոք դրա կարիքն ունեն: Ձեր ներդրումները՝ մեծ կամ փոքր, լույսի ճառագայթներ են, որոնք ցույց են տալիս ձեր սրտի մեծությունը եւ ոգեշնչում ուրիշներին:
Արև 6
Դուք շատ հետաքրքիր անձնավորություն եք, եւ մարդիկ սիրում են ձեզ հետ լինել: Ձեզ դուր է գալիս լավ ժամանակ անցկացնել եւ վայելել անգամ մանրուքները: Քաջ գիտակցում եք, որ յուրաքանչյուր խոչընդոտ մեկ նոր քայլ է սովորելու համար, եւ դուք դա ընդունում եք: Դուք շատ հոգատար մարդ եք:
Արև 7
Դուք ունեք շատ նպատակներ եւ պայքարում եք նրանց համար: Դուք մեծ մարտիկ եք, ով շատ բան է ապրել կյանքում, բայց շարունակում է առաջ շարժվել, անկախ նրանից, թե ինչ կարծիք ունեն մյուսները: Դուք դրական ազդեցություն ունեք ուրիշների վրա:
Արև 8
Դուք չեք սիրում վիրավորել ուրիշներին կամ վիրավորվել: Չնայած սերը շատ կարևոր է ձեզ համար, սակայն դուք հակված եք նրան, որ ձեր երազանքներն առաջնահերթություն են: Բայց, իհարկե, նաև երազում եք նրա մասին, ում իսկապես սիրում եք: