Կնոջ բնավորությունն անկանխատեսելի է և հաճախ անհասկանալի։ Սակայն այս թեստը կօգնի ձեզ բացահայտել կնոջ բնավորության հիմնական գծերը։ Ընտրեք լուսանկարից այն սանրը, որով օգտվում եք, և իմացեք՝ ինչով եք տարբերվում այլ կանանցից։
1․ Նիմփա՝ շատ կանացի և նուրբ, հեզուկ-նազուկ, հանգիստ բնավորությամբ կին։
2․ Ամազոնուհի՝ կին, որը երբեք չի խոնարհի գլուխը։ Նա իր տեսակետը կտանի մինչև վերջ։
3․ Միսս-միամտություն՝ անվանումից էլ պարզ է, որ այս կինը շատ միամիտ է։ Բարի է և անշահախնդիր, նույնիսկ ճանճին չի նեղացնի։
4․ Կին-կարգուկանոն՝ իդեալական կարգուկանոնը տիրում է ինչպես այս կանանց տանը, այնպես էլ ուղեղում։ Նա մտածված է վերաբերվում կյանքի բոլոր իրադարձություններին։
5․ Արկածախնդիր կին՝ անվանմանը համահունչ։ Այս կանայք երբեք միևնույն տեղում չեն մնում, անընդհատ փոխում են բնակավայրը, ընկերներին, աշխատանքը, արտաքինը և այլն։
6․ Պահպանողական կին՝ կայունությունը նրա կյանքի կարգախոսն է։ Այս կնոջ մոտ պետք է ամեն ինչ պետք է կայուն լինի՝ աշխատանքը, տունը, ընտանիքը, հանգիստը և այլն։ Կայուն ռիթմից ամեն շեղում սթրես է առաջացնում։
7․ Կին-կարիերա՝ ամենը, ինչ կատարվում է այս կնոջ կյանքում, նրա խիստ վերահսկողության տակ է։ Նա համառն է և իր նպատակին հասնող։ Բայց այս կանայք հաճախ միայնակ են, քանի որ ժամանակ չունեն ընտանիքի համար։