Ընտրեք ժամացույցը և իմացեք ձեր հոգեվիճակը


Այս հետաքրքիր թեստը բնորոշում է ձեր ներկայիս հոգեվիճակը։ Առանց մտածելու և վերլուծելու ընտրեք ժամացույցներից մեկը՝ այն, որը ձգում է ձեզ։
1․ «Ինչ տարբերություն»
Վախենում եք մեծանալ և փորձում եք հնարավորինս երկար մնալ թեթևամիտ և անհոգ։ Յուրաքանչյուրիս մոտ մանկական հատկանիշներ կան։ Կարևորը՝ չափը չանցնելն է։
2․ «Հոսող ժամացույց»
Ժամանակը հոսում է մատերի արանքով, ոչինչ չեք հասցնում և չգիտեք՝ ինչն անել, ինչը՝ ոչ։ Հաստատ արձակուրդ գնալու ժամանակն է։
3․ «Մի կտոր ժամանակ»
Ձեզ զայրացնում են չնչին բաների համար անհանգստացնող մարդիկ։ Չեք սիրում դատարկ խոսակցությունները։ Այդչափ խիստ մի եղեք և ժամանակ հատկացրեք ուրիշներին։

4․ «Ուրախ ժամացույց»
Լավատես եք և բարության շողքեր եք տարածում շրջապատի վրա։ Ձեր էներգիան կբավականացնի, որ ամեն ինչ իրագործեք։ Ձեր կյանքում մոտ ապագայում դրական բան է տեղի ունենալու։
5․ «Ավազի ժամացույց»
Երևում է, որ մնացել եք անցյալում և չափազանց հաճախ եք տրվում հիշողություններին։ Եկել է հինը բաց թողելու և ապագային տրամադրվելու ժամանակը։
6․ «Թռչող թիթեռնիկներ»
Արդեն որքան ժամանակ է՝ ձեզ ինչ-որ բան հանգիստ չի տալիս՝ որևէ մտածմունք կամ խնդիր։ Գուցե ոչ մի կերպ չեք կարողանում ինչ-որ կարևոր որոշում կայացնել։ Րոպեները թիթեռնիկների պես չվում են։ Ավելի խիզախ եղեք։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!