Է․ Մարուքյան․ մենք արտահերթ ընտրություններ չենք պահանջել, էսօր կան ծառացած խնդիրներ, որոնք առավել կարևոր են


Է․ Մարուքյան․ մենք արտահերթ ընտրություններ չենք պահանջել, էսօր կան ծառացած խնդիրներ, որոնք առավել կարևոր են։ Հրաժարականը հետ ի՞նչ կապ ունի ընտրության հետ։ Կա ԱԺ, որը կարող է ընտրել նորին։ Ինքը Ն․Փ․-ն իր դատաստանի թեման է դարձրել իր ընտրություններն։

Վստահության ճգնաժամը հաղթահարելը,  խորհրդարանի միջոցով նոր վարչապետ ընտրելն է։ Նորմատիվ երկրներում էդպես է արվում։ Իր կառավարման ընթացքում քաոսն է շարժվելու ու շարունակվելու։ Մենք էն ուժն ենք ներառական, որ կարող ենք հանգիստ տանել ընտրությունների։

Անցումայինի համար մենք ամենահարմարն ենք։ Եթե նույնիսկ պատգամավորի անվտանգության խնդիր չեն կարողանում լուծել, էլ ինչ են անում։ Մենք մեր զսպվածությամբ ու բառամթերքով օրինակ ենք, բայց լծակներ չունենք, իրենցն են լծակները։

Մենք էլ ասում ենք միջանկյալ ենք, գանք միախմբենք անմիախմբվողը։Պառակտիչ պրոցեսները չեն դադարում, չի լինում կոնսոլիդացնել։ Մենք ունենք հնարավորություն ներառական ձևով տանել ընտրության։ Էս իշխանությունները չեն կարող մի բան անել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!