Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը այսօր ներկայացրել է մինչ այժմ իրականացված քաղաքականության ուղղությունները բնապահպանության ոլորտում: 2018 թ. հունիսի 1-ից մինչև այսօր արդեն հաստատվել է 20,27 մլրդ դրամ արժեքով 14 տաբեր դրամաշնորհային ծրագրեր:
Հիշեցնենք, որ նախարարի պաշտոնավորման մեկ տարին լրանալու առթիվ նա սաուլիս է հրավիրել և ամփոփում է մինչ այժմ նախարարության կողմից իրականցված աշխատանքները:
Էրիկ Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել իրենց գործունեությունից և շեշտել, որ առաջին անգամ կատարել են սովետից մնացած շինությունների և իրերի գույքագրում:
Շատ մեծածավալ աշխատանք է կատարվել ոլորտի ամենատարբեր խնդիրների ուսումնասիրության հարցում, այդ թվում նաև օրենսդրական մշակման առումով:
Նախարարը մատնանշել է նաև Սևանա լճի հետ կապված խնդիրները, ինչպես նաև անդրադարձել է Սևանի ձկների հետ կապված խնդիրների և առաջիկայում կատարվելիք աշխատանքների մասին: Ցանցավանդակների հետ կապված նախարարությունն արդեն համագործակցում է ՊԵԿ-ի հետ:
Ամփոփելով ասուլիսը նախարարը ընդգծել է. պետք է լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնեն ոլորտում: