Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանին, թերևս, ճանաչում են բոլորը։ Երիտասարդ քաղաքական գործիչը արդեն տարիներ շարունակ Էջմիածին քաղաքի ղեկավարն է և դարձել է քաղաքացիների սիրելին։
Նա լծված է քաղաքի բարեկարգման աշխատանքներին և ջանք ու եռանդ չի խնայում ավելի բարեկարգ, ավելի գեղեցիկ ու ներկայանալի դարձնել սեփական ղեկավարության տակ անցած հոգևոր քաղաքը, որը համարվում է Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը։
Իսկ բնակիչները կարծես դժգոհ չեն։ Նրանց հիմնականում հաճելիորեն զարմացնում է քաղաքապետի այդչափ երիտասարդ լինելը և ղեկավարման այդչափ կարողությունը։
Օրերս հայտնի է դարձել, որ Դիանա Գրիգորյանը նշանադրվել է։ Նա աշխատանքին զուգահեռ նաև զբաղվում է իր անձնական կյանքով։ Նրա սիրելին նույնպես ՔՊ ակտիվ անդամ է և աշխատանքային գործունեություն է ծավալում Էջմիածնի քաղաքապետարանում։
Դիանա Գրիգորյանը սոցհարթակում հայտնել է հանրությանը, որ նշանադրվել է Արամ Միրզոյանի հետ։ Երիտասարդ զուգին շնորհավորում ենք և լավագույն մաղթանքները հղում։