Զոհվածներից մեկը դերասանուհի Անի Խաչիկյանի ազգականն է


Հունվարի տասնհինգի ողբերգական դեպքի հետևանքով հայ ազգը կորցրեց ևս տասնհինգ լուսավոր տղաների։ Կարծես այս դաժան աշխարհը հենց նրանց դեմ դուրս եկած լինի․

զոհվում ու շարունակ կոտորվում են երիտասարդ ու դեռ անհագ ցանկությամբ ապրելու այս տղաները։ Տասնհինգ մատղաշ կյանք մարեց, տասնհինգ հայ օջախ հավետ ընկղմվեց մթության ու սառնության մեջ։ Այլևս երբեք և այլևս ոչ ոք սփոփել ու խաղաղեցնել ծնողներին ուղղակի չի կարող։

Այս դաժան իրադարձության մասին հասցրեցին խոսել ու իրենց սրտի ցավը, կսկիծը հայտնել քիչ, թե շատ ճանաչում ունեցող անհատներ։ Դերասանուհի Անի Խաչիկյանը նույնպես անդրադարձել է իրադարձությանը։

Պարզվում է՝ զոհվածներից մեկը՝ Պավլիկ Աբազյանը, ով ընդամենը տասնիննը տարեկան էր, դերասանուհու ազգականն է։ Անին այս մասին հայտնել է իր սոտիրույթում։ Պավլիկը Տավուշի մարզ, Աչաջուր գյուղից էր։

Անի Խաչիկյանը նույնպես այդ գյուղից է։ Մեր խորին ցավակցություններն ենք հղում բոլոր զոհվածների ընտանիքներին, հարազատների  և ընկերներն։


Понравилась статья? Поделиться с друзьями: