Երկնքում երեք արև․ այս երևույթն այսօր առավոտյան ֆիքսել են Ճամբարակի երկնքում․ Գագիկ Սուրենյան


Բնությունն անսխալական է և գեղեցիկ բոլոր կողմերից ու բոլոր երևույթներով հանդերձ։ Բնությամբ անվերջ կարելի է զմայլվել և բնությունից անվերջ կարելի է սովորել։

Եվ ահա Գագիկ Սուրենյանը շարունակում է ուշի ուշով հետևել բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններին և ամենաուշագրավ և զարմանալի երևույթներով կիսվել հանրության հետ։ Հանրությունը մեծ հետաքրքրությամբ է հետևում օդերևութաբանության պետ անձնական օգտահաշվին և անհամբերությամբ սպասում նորանոր ուշագրավ հրապաակումերին, որոնք կապված են բնության և եղանակի կանխատեսման հետ։

Այս անգամ Գագիկ Սուրենյանը մի լուսանկար է ներկայացրել, որտեղ ասես մայր մտնելիս լինի երեք արև։ Այս եևույթը Սուրենյանը բացատրել է հետևյալ կերպ․ «Այս երևույթը, որը կոչվում է Հալո, այսօր առավոտյան ֆիքսել են Ճամբարակի երկնքում։

Այն առաջանում է, երբ արեգակի ճառագայթները անցնում են մթնոլորտի վերին շերտերում կուտակված սառցեբյուրեղների միջով»։

Մեկնաբանություններում կարելի է հանդիպել մի շարք օգտատերերի հիացական գրառումներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: