Վարչապետի տիկինը տեղեկացրել է, որ արդեն մեկ օր է, ինչ շրջում է հայկական սահմանակից գյուղերում:
Թվարկելով այն բոլոր գյուղերը, որտեղ եղել է այս ընթացքում անձամբ՝ Ա. Հակոբյանը մասնավորեցրել է իր քայլի նպատակը, այն է՝ գյուղի բնակիչներին ոգևորելն ու քաջալերելը:
Ներկայացնելով ընտանիքներից մի քանիսին՝ Ա. Հակոբյանը ծանոթացրել է Չինարիի ամենամեծ վնասները կրած ընտանիքին՝ Խորեն Աղասյանի ընտանիքին, որտեղ ապրում է 5 անչափահաս երեխա:
Գաղտնիք չէ, որ բոլորի մտքերն էլ այս օրերին սահմանակից գյուղերում են, այնտեղի պահապան գյուղացիների ու զինծառայողների կողքին:
Ա. Հակոբյանը նշել է, որ իր քայլով ցանկացել է ցույց տալ, որ ինքը ոչ միայն մտքով է սահմանամերձ վայրերում գտնվող անձանց կողքին, այլ նաև ֆիզիկապես:
Ա. Հակոբյանը հանրայնացրել է նաև լուսանկարներ՝ ներկայացնելով այն մարդկանց, ում ինքը կարողացել է հյուընկալել ու շփվել նրանց հետ՝ նրանց ճանաչելի դարձնելով բոլորին, քանզի նրանց ապրելակերպն իրոք հերոսական է ու կարևոր: