«Երբ վարկիդ վերջի օրն էր»․ Ռաֆայել Երանոսյանի հումորային հրապարակումը


Ռաֆայել Երանոսյանը վերջին շրջանում բավականաչափ ակտիվ է համացանցում։ Նա հաճախակի է հանդես գալիս հրապարակումներով և ցույց տալիս, թե ինչպես է անցնում առօրյան, աշխատանքային ժամերը։

Ինչպես հայտնի է դերասանը միջոցառումներ է վարում։ Ռաֆայելի հրապարակումները հիմնականում հումորային բնույթ ունեն և դա էլ նրան հետևելու պատճառներից մեկն է։

Դերասանը երկրպագուների մեծ բանակ ունի։ Բացի նրանից, որ հրաշալի  վարում է հանդիսություններ, նա հրաշալիորեն կերտում է տարբեր դերեր թատրոնում։ Հանդիսատեսը նրան սիրում է ինչպես թատրոնում, այնպես էլ հանդիսությունների սրահի բեմում։

Չէ՞ որ դերասանի յուրօրինակ հումորով թաթախված խոսքը է՛լ ավելի է գեղեցկացնում և հումորով լեցուն դարձնում հիշարժան օրերը։ Այս անգամ Ռաֆայել Երանոսյանը մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ ժպտում է։ Նա լուսանկարին հումորային գրառում է կցել․ «Երբ վարկիդ վերջի օրն էր»։

Դերասանի երկրպագուները գնահատել են նրա հումորը և շարունակել նմանատիպ բովանդակությամբ մեկնաբանություններով հանդես գալ։


Понравилась статья? Поделиться с друзьями: