Սոնա Եսայանը, ով տաղանդավոր պարուհի է և համագործակցում է այլ հայտնիների հետ, համացանցային տիրույթում մեծ ակտիվություն ունի և աչքի է ընկնում իր ուրույն ոճով։
Սոնան, ինչպես գիտեն բոլոր, դերասան, հումորիստ Գրիգ Գևորգյանի կինն է։ Նրանք միմյանց անչափ համահունչ զույգ են և համատեղ հրապարակումներով հաճախ են հանդես գալիս։ Այս անգամ պարուհին մի գրառում է կատարել, որը հետևորդների շրջանում զարմանք է առաջ բերել։
Թեման դավաճանությունն է։ Սոնա Եսայանը գրառման մեջ նշում է, որ այդ արատավոր երևույթը ներել երբեք չի կարողանում։
Պարուհին մասնավորապես գրել է․ «Ես մի բան երբեք չեմ ներում մարդկանց՝ դավաճանությունն իր բոլոր երանգներով՝ լինի ընկեր, գործընկեր, զուգընկեր, բարեկամ, հարազատ կամ ծանոթ։ Ես նման մարդկանց միանգամից հեռացնում եմ իմ կողքից ու սկսում եմ չնկատել։
Ինձ մոտ չի ստացվում ոչ մի կերպ ընդունել ու հասկանալ դավաճաններին ու վստահ եմ, եթե մի անգամ դավաճանում ա մարդ, ներելու դեպքում նաև երկրորդ, երրորդ անգամ կկրկնվի»։