«Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին». Արմեն Սարգսյան


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վշտացած է․ այսօր նա կորցրել է իր լավագույն բարեկամներից մեկին՝ Պատրիկ Դևեջյանին, որն այս գիշեր լքել է երկրային կյանքը՝ չկարողանալով հաղթել կորոնավիրուսյան վարակը։

«Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին»,- Պատրիկի որդու՝ Թոմասի հետ զրույցում նշել է նախագահը։

 

Նա ի դեմս որդու, ցավակցել է Դևեջյանի ընտանիքին։ Սարգսյանը շեշտել է մեծագույն կորուստը հայ ժողովրդի համար, քանզի Դևեջյանը հիրավի մեծ ավանդ ունի հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրացման մեջ։ Նա նշել է՝ Դևեջյանի անունը մշտապես հիշվելու է խորին հարգանքով։

Իրապես, սա ևս մեկ ապացույց է կորոնավիրուսյան վարակի դեմ պայքարի կարևորության ու ինքնամեկուսացման ռեժիմի պահպանության։ Միայն այսկերպ հնարավոր կլինի կանխել մարդկային ցավալի մահերը, խուսափել անդառնալի կորուստներից ու հնարավորինս շուտ դուրս գալ այս ծանր իրավիճակից, որ պատել է մեր հրաշք երկիրը՝ երկրագնդի համար ծանր այս շրջանում։


Понравилась статья? Поделиться с друзьями: