Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը երկար տարիների ընկերներ են։ Նրանք ընդհանուր շատ բան ունեն՝ հայրենիք, մի կյանք ապրած ըհնկերություն, քաղաքական հայացքներ և այլն։
Օրերս Էդուարդ Շարմազանովը հմաացանցային իր տիրույթում լսարանի հետ կիսվել է Արմեն Աշոտյանի և իր համատեղ լուսանկարով։
Լուսանկարում քաղաքական գործիչները հանրահավաքի թեժ ընթացքի մեջ են։ Ետին պլանում կարելի է տեսնել ՀՀԿ այլ ներկայացուցիչների ևս։ Շարմազանովը լուսանկարին կից գրառման մեջ նշել է, որ Աշոտյանը շատ է տառապում Շուշիի և Հադրութի կորստյան համար, այնուհետև նշում է, որ պատերազմից հետո Արմեն Աշոտյանին նորովի է բացահայտել։
Շարմազանովը գրառումն ավարտել է ընկերոջը հուսադրելով, որ ամեն բան լավ է լինելու։ Քաղաքական գործիչը մասնավորապես գրել է․ «Արմենը շատ է տառապում Շուշիի ու Հադրութի կորստով։ Շա՜աատ։
Ես իրական Արմեն բացահայտեցի պատերազմից հետո։ Պայքարող Արմեն, տառապող Արմեն, հույս ներշնչող Արմեն։ Մենք հաղթելու ենք, Ախպերս»։