Ես այլևս չկամ, խոսքեր չկան․․․ տեսա այս հոլովակը և ուղղակի պապանձվեցի, աղոթում եմ բոլոր մանուկների համար․ տեսանյութ


Պատերազմը մեր իրականության մեջ շատ բան փոխեց, արմատական փոփոխության ենթարկվեցին շատերի աշխարհայացքները,  հայրենասիրությունն այլ դիտանկյունից  սկսկվեց չափվել, շատ բան սկսվեց արժեվորվել և մտորումների առիթ դառնալ։

Այս իրականության մեջ են մեծանում նաև մեր փոքրիկները, որոնք ամեն ինչ լսում և տեսնում են։ Թերևս ամենացավալին է, երբ երեխայի բառապաշարը համալրվում է պատերազմ, անմահ հերոս, զոհեր, հայրենիքի համար կյանքը նվիրաբերած և այլ նմանատիպ բառերով, սակայն հայրենիքի արժեքը նրանք հրաշալի գիտեն, բոլորից լավ։

Համացանցում մի հոլովակ է շրջանառվում, որտեղ փոքրիկ տղան արտասանում է և իր խոնարհումը հայտնում իրական հերոսներին, կյանքի հերոսներին։

Այս հոլովակով է կիսվել նաև հայտնի բլոգեր Ռոման Բաղդասարյանը, ով հոլովակին կից գրել է․ «Վերջ․․․ ես այլևս չկամ։ Խոսքեր չկան։

Աղոթում եմ այս և բոլոր մանուկների համար։ Տեսա այս հոլովակը և ուղղակի պապանձվեցի։ Թող որ բոլոր բարի ուժերը պահպանեն քեզ, փոքրի՛կ»։ Հոլովակը դիտեք ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями: