Ստյոպա Սաֆարյանը իր լսարանին է ներկայացրել տարիներ առաջ Ռուբեն Հակոբյանի ելույթներից մեկը։ Քաղաքական վերլուծաբանը գրառման ավարտին հավելել է, որ այդ ելույթից ինքն ուղղակի քարացել էր։
Իսկ գրառման բուն իմաստը՝ ներկայացնել, որ Ռուբեն Հակոբյանը մահապարտների խումբ է հավաքում։ Իսկ թե ի՞նչ մահապարտների խումբ՝ կիմանաք Ստյոպա Սաֆարյանի գրառումն ընթերցելուց հետո, որտեղ մանրամասն վերլուծաբանը նկարագրել է։
Նա մասնավորապես գրել է․ «Ականջովս ընկավ, որ իմ նախկին «գործընկեր» Ռուբեն Հակոբյանը մահապարտներ է հավաքագրում:
Մտածեցի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի վրա կռիվ է գնում, էն էլ ասեցին՝ իշխանության գալու համար է հավաքագրում… Արդեն չեն էլ թաքցնում իրենց համար հոկտեմբերի 27-ի բերկրալի պահերը…
Հիշեցի, որ 2012-ին Ազգային ժողովում մեր՝ Ժառանգության անունից, «տրտնջում» էր, որ իշխանությունը, իմա՝ Սերժ Սարգսյանը, չի թողնում ընդդիմության, իմա՝ իրեն, մոտ լինել իշխանության խոհանոցին… Ես այդ ելույթից քարացել էի… Բա՞»։