«Եղբորս որդին այս պահին սահմանում է…նորմա՞լ է սա, տականքներ…»․ Նանե Արզումանյան


Նանե Արզումանյանը, ով Արցախյան վերջին պատերազմում կորցրել է հարազատ եղբորը, այժմ սարսափի մեջ է․ ինչո՞ւ․․․ որովհետև եղբոր որդին այժմ Արցախում է, պատերազմի դաշտում։

Նանեն համացանցային իր հարթակում մի կարևորագույն հարցի է անդրադարձել, որը վերաբերում է զինծառայությունից ազատմանը։

Լրագրողին զայրացրել է այն, որ իր զոհված եղբոր որդին այժմ ծառայության է, մինչ դեռ ԱԺ-ն նախագիծ էր ընդունել, ըստ որի՝ զոհվածների որդիներն ազատվում են զինծառայություից։

Եվ այսպես, Նանե Արզումանյանը մասնավորապես գրել է․ «Նորմա՞լ է, որ ՀՀ ԱԺ-ն նախագիծ է ընդունել, որի համաձայն պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների որդիները պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են, իսկ Արցախի Հանրապետությունը ոչ միայն չի ընդունել, այլև եղբորս որդին այս պահին սահմանում է…Նորմա՞լ է սա, տականքներ…»։

Այս օրերին բոլոր հայ ընտանիքներն անհանգստացած և վշտով պատված են, որ հայորդիների կյանքը կրկին վնտանգված է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!