Վլադիմիր Ժիրինովսկին, ով մշտապես ներկայացել է Հայաստանի մասին իր դրական ելոիյթներով, այս անգամ ևս անսպասելի հայտարարություն է արել:
Վլադիմիր Ժիրինովսկին, ով Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն է, խոսել է անցած դարակզբում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին և հանգել շատ ճիշտ եզրահագման` չլիներ Լենինի սխալը, այսօր չէր լինի Թուրքիան, իսկ Հայաստանը կլիներ հզոր պետություն:
<<Եթե անցյալում 1917 թվականին տեղի չունենար ռուսական հեղափոխությունը, ապա Կովկասյան բանակը կկարողանար գրավել Կոստանդնուպոլիսը: Սակայն բանակին այդպես էլ հետ չկանչեցին, իսկ բոլշևիկյան Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից:
Այս ժամանակահատվածում մենք չպետք է խանգարեինք հույներին ու իտալացիներին ջարդել թուրքերին, այլ ընդհակառակկը՝ պետք է թողնեինք, որ նրանք մինչև վերջ ջարդեին թուրքերին: Սակայն Լենինը հայտնում է, որ դա Անտանտի իմպերիալիստների պատերազմն է թուրքերի դեմ:
Ուստի Թուրքիային օգնում է զենքով, ոսկով և փողով: Խորհրդային Ռուսաստանի այդպիսի ճակատագրական և աշխարհաքաղաքական սխալների կրողը Լենինն էր, ով թույլ միտք ուներ: Նրան հեռացրել էին համալսարանից, իսկ խելացիներին դուրս չեն հանում: Եթե չլիներ Լենինի աշխարհաքաղաքական այդ մեծ սխալը, ապա այսօր Թուրքիան էլ չէր լինի, իսկ մենք կօգնեինք, Հզոր Հայաստանին իր ստեղծման գործում>>: