Երեկ Անահիտ Սիմոնյանը տոնել է որդու՝ Արմանի ծննդյան օրը։ Երգչուհու համար այդ օրը ամեներջանիկն է։

Որդու ծննդյան օրվանից չորս օր առաջ Անահիտը սկսել էր յուրաքաչյուր օրը նշանավորել և այն հետաքրքիր ժամանց էր կազմակերպում Արմանի համար։ Նա ամեն օր փորձում է երջանկացնել և ուրախացնել որդուն։

Արմանն էլ իր հերթին սիրում, ոգևորում և երջանկացնում է մայրիկին։ Տոնական օրվա առիթով Անահաիտը գեղեցիկ հոլովակ էր ներկայացրել և շնորհավորել որդուն։ Իսկ ժամեր էլ անց հանրայնացրել է կադրեր Հայկոյի գերեզմանից և լուսանկարը մակագրել․ «Դու մեր մեջ ես․․․»։

Հայկոյի վերաբերյալ հրապարակումներն անչափ հուզիչ են և այդ զգացողությունները պատում են նաև երգչուհու հետևորդներին և մեկնաբանություններում առ այսօր կարելի է հանդիպել ափսոսանքի և վշտով ու ցավով լի գրառումներ։

Շնորհավորում ենք Արմանին և լավագույնը մաղթում նրան։ Վարը ներկայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել Արմանի ծննդյան օրվա մանրամասները։