Մեր երկրում վերջին ողբերգական իրադարձությունները է՛լ ավելի են զայրացրել հանրությանը։ Մարդիկ հանդես են գալիս գրառումներով, հրապարակումներով և իրենց զայրույթն ու դժգոհությունը արտահայտում այս ողջ անարդարության դեմ։
Օրերս մի տեսանյութ է հրապարակել երգչուհի Շպռոտը, ով բավականին զայրացած խոսում և մեղադրանքներ է ներկայացնում ղեկավարությանը։
Երգչուհին դժգոհել է, որ իշխանությունը բոլոր վարկածները ներկայացնում է, խոսում դրանց մասին, վերլուծում, սակայն ոչ մի դեպքում առաջ չի քաշում սեփական հրաժարականի անհրաժեշտությունը։ Երգչուհին նշում է, որ այս իշխանությունը իր հետ մահ է բերել մեր երկիր։
Նրանց ղեկավարման օրոք հայերը միայն արյուն ու մահ են տեսնում և այս դաժանություններն այլևս տանել հնարավոր չէ։ կԵրգչուհին զարմանում է՝ մի՞թե նրանք չեն հասկանում, որ չեն կարողանում կառավարել այս փոքրիկ երկիրը։
Մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր համաձայնել են Շպռոտի հետ և իրենց վշտի մասին գրել։ Երգչուհու խոսքի մանրամասներին առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։