«Դե ինչ, ես դարձա 44 տարեկան»․ այսօր Ռաֆայել Երանոսյանի ծննդյան օրն է


Այսօր՝ հուլիսի քսանհինգին, դերասան Ռաֆայել Երանոսյանի ծննդյան օրն է։ Դերասանը ծնվել է Արմավիրի մարզի Լենուղի գյուղում։

Դերասանը յուրօրինակ դերեր է կերտել և անչափ սիրվել հնադիսատեսի և հեռուստադիտողի կողմից։ Նրան շատերն են հիշում «Անդո-Ռաֆ» միությունից։ Սակայն հումորային դուետը բաժանվեց և այժմ նրանք հանդես են գալիս առանձին-առանձին։

Գաղտնիք չէ, որ Ռաֆայել Երանոսյանը բացի տաղանդավոր դերասան լինելուց նաև հրաշալի երգում է։ Դերասանը կեսգիշերն անց համացանցային հարթակում լուսանկար  է հանրայնացրել և կից գրառման մեջ հայտնել, որ այսօր դառնում է քառասուն տարեկան։

Նա մասնավորապես գրել է․ «Դե ինչ, սիրելի հետևորդներ… Ես դարձա 44 տարեկան… Շնորհավոր։ Արդեն 44 տարի երջանիկ եմ և շնորհակալ, որ ունեմ ձեզ` իմ ամենահանդիսատես։ Ես ձեզ շաաա՜տ սիրում եմ ու ուրախ եմ, որ դուք կաք։

Աստված օրհնի ձեզ»։ Ռաֆոյին  շտապել են շնորհավորել նրա երկրպագուները և ջերմ բարեմաղթանքներ հղել սիրելի դերասանին։


Понравилась статья? Поделиться с друзьями: