Դե ինչ, ասում են՝ դարձա քառասուներկու տարեկան. այսօր Էդմոն Մարուքյանի տարեդարձն է


Այսօր՝ հունվարի տասներեքին, ծննդյան օրն է տոնում հայտնի քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը։ Նա այսօր դարձավ քառասուներկու տարեկան։

Երտասարդ և բանիմաց քաղաքական գործիչը կրթական բարձր մակարդակ ունի։ Նա ծնվել է Վանաձորում։  Նախնական կրթությունը ստացել է Վանաձորում։ Մի առիթով Էդմոն Մարուքյանը պատմել է, որ իր անունը շնորհել է հայրը։

Վերջինս ուսումնասիրելով հայկական անձնանունները՝ հաճախ է հանդիպել անվան սխալ բացատրությունների և զայրացած ի վերջո որոշում կայացրել որդուն շնորհել արտասահմանյան անուն։ 2002 թ․  ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, ապա 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան հիմնադրամի Մարդու իրավունքների բարձրագույն դասընթացը, որից հետո արդեն Հայաստանում 2007 թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան և ստացել  իրավագիտության մագիստրոսի աստիճան։

Քաղաքական գործիչն այնուհետև մի շարք բարձրագույն իրավաբանական դասընթացներ է անցել և է՛լ ավելի կատարելագործել իր կրթական մակարդակը։

Օրվա առիթով Մարուքյանը հրապարակում է կատարել և գրել՝ Դե ինչ, ասում են՝ դարձա քառասուներկու տարեկան։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!