Դատարանն այսօր հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործի վերաբերյալ  նոր  որոշումը


Դատարանը բառացիորեն րոպեներ առաջ  հայտարարեց նոր  որոշումը: Մասնավորապես որոշեց  մասնակի բավարարել  Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով  դատապաշտպան Հովհաննես Խուդոյանի  կողմից ներկայացրած բողոքը, ինչպես նաև արձանագրեց ՀՀ երկրորդ նախագահի  իրավունքների խախատումը: Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ  Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժեց։

Երեկ  տեղի ունեցած դատավարության ժամանակ   Երեւանի  ընդհանուր իրավասության դատարանը  քննում էր Ռոբերտ Քոչարյանի  ամբողջ գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք դնելու  հարցը: Դատը վարում էր դատավոր Աննա Դանիբելյանը: Դատավարությունը նախագահող դատավոր Աննա Դանիբելյան գնացել էր խորհրդակցական սենյակ՝  Քոչարյանի  գույքի վրա դրված կալանքի գործով քննիչի  որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ նոր  որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ  Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հիմնական  մեղադրյալն է համարվում:

ՀՀ երկրորդ նախագահի  կենսաթոշակային հաշվեհամարի վրա արգելանք կար դրված, որը, սակայն ՄԻՊ-ի պահանջով հանվել էր:


Понравилась статья? Поделиться с друзьями: