Գևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը հանրության կողմից սիրված զույգ են։ Նրանք շատ կարճ ժամանակամիջոցում սիրվեցին և այժմ էլ մեծ հետաքրքրություն են առաջ բերում երկրպագուների շրջանում։

Երկուսն էլ իրենց սոցհարթակում ակտիվ են և սիրով ներկայացնում են իրենց առօրյան։ Այս անգամ ուշագրավ հրապարակմամբ աչքի է ընկել Քրիստինան։

Նա ցույց է տվել, թե ինչ անակնկալ է մատուցել սիրելիին։ Եվ այսպես, կեսգիշերն անց Գևորգը զանգահարել է Քրիստինային և խնդրել դուրս գալ։ Քրիստինան կարծել է, թե ինչ-որ կարևոր բան է եղել և խոստովանում է, որ մի փոքր նույնիսկ անհանգստացել է։

Իսկ երբ դուրս է եկել, շոյվել է Գևորգի գեղեցիկ անակնկալից։ Նա մի գեղեցիկ ծաղկեփունջ է նվիրել սիրելիին և փորձել նրա գերհագեցած և հոգնած օրը գեղեցիկ պահերով լցնել և ժպիտներով ամփոփել։

Այս մասին առաջարկում ենք մանրամասն դիտել ստորև բերված տեսանյութում։