Գյումրեցի բժիշկը փրկել է նուբացի նորածնի կյանքը


Հայ բժիշկները բարձր են պահում հայի պատիվն ամենուրեք։ Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցից Սուդան մեկնած մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանը հերոսություն է արել Նուբայի լեռներում։

Նա գիշերը փրկել է ծննդաբերող կնոջ երկվորյակ երեխաներից մեկին։ Գիշերն իրեն կանչել են, քանի որ ծննդաբերությունը ծանր ընթացք է ստացել։ Երկվորյակներից առաջինի ծնվելուց հետո խնդիր է առաջացել երկրորդ երեխայի մոտ, և նրա սիրտը դադարել է բաբախել։ Հրաշագործ բժիշկը վերակենդանացրել է երեխային։ Փրկված երեխային, ի պատիվ հայորդի բժիշկի, մայրն անվանակոչել է Արմինե: Աղջնակը կկրի իրեն փրկած հայի անունը։

Նշենք, որ հրաշագործ բժիշկը Սուդանում փոխարինում է «Ավրորա» մարդասիրական մրցանակին արժանացած Թոմ Քաթինային, ով այժմ «Ավրորա»-ի նախագահ է և համախմբում է աշխատանքը:

Այս ամենը միմիայն հպարտություն է արթնացնում բոլորիս սրտերում։ Հրաշագործ բժիշկը երջանկացրեց մի ընտանիք, կյանք պարգևեց այդ երեխային և վշտից փրկեց նրա մորը։


Понравилась статья? Поделиться с друзьями: