Եվրոպայի բռնցքամարտի բացման արարողությունն ասես ստվերեց իր շուրջն ամեն բան։ Սակայն ոչ պակաս գեղեցիկ մի միջոցառում էլ կայացել է Կոտայքի մարզում։

Գառնու տաճարն ուղղակի ցնցող տեսք է ունեցել։ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացվել է «Գույն և երաժշտություն» լուսաձայնային ինստալյացիա-ցուցադրությունը։

Այդ ընթացքում Գառնու տաճարի ճակատային սյուներին ներկայացվել են Ազգային պատկերասրահի հավաքածուի մի շարք բարձրարժեք ստեղծագործությունների թվային պատկերները: Տեսարանը շլացրել է ներկաներին։ Միջոցառումն ուներ ուսուցողական բնույթ և նպատակ։

Այն աննկարագրելի գեղեցիկ է եղել և տաճարն ուղղակի փայլել է արտառոց գեղեցկությամբ։ Նրա հինավուրց գեղեցկությունն է՛լ ավել է ընդգծվել։

Նյութին կցված լուսանկարները կարող եք դիտել և վայելել չնաշխարհիկ գեղեցկություն ունեցող տեսարանները։

Ներկաններն ուղղակի վայելել են անիարական գեղեցկությամբ օժտված այս տեսարանները։

Մարդկային երևակայությունն ու մտքի թռիչքը սահմաններ չի ճանաչում։ Առաջարկում ենք վայելել մեկը մյուսից գեղեցիկ պատկերները։