«Բարի գալուստ այս աշխարհ, չեմպիոն». լույս աշխարհ է եկել չեմպիոնի չեմպիոն որդին


Լույս աշխարհ է եկել սայլակին գամված, աշխարհի ծանրամարտի և բազկամարտի ռեկորդներ սահմանած, արծաթե ու բրոնզե մեդալներ նվաճած Հարություն Մխիթարյանի որդին: Հարությունն ամուսնացել է չորս տարի առաջ:

Ամուսնական երրորդ տարում զույգը որոշել է դիմել համապատասխան հետազոտությունների, որոնց արդյունքում պարզվել է, որ նրանք կարող են բալիկ ունենալ միմիայն արտամարմնային բեղմնավորման միջոցով:

Արտամարմնային բեղմնավորումն իրականացվել է Շենգավիթ բ/կ-ում: Հաջող ու անխնդիր ընթացած հղիությունը նույնքան հաջող ու երջանիկ լուծում է ստացել հաստատության բժիշկների շնորհիվ:

Զույգին արտահերթ օժանդակություն է ցույց տվել «Հայ մանուկ» արդեն հայտնի դարձած ասոցիացիան՝ կատարելով նրանց երազանքը:

Հարությունի կինը՝ Սուսաննա Ղարագյոզյանը, պատմում է, թե ինչպես են իրենց ընդառաջել՝ հաշվի առնելով ամուսնու հաշմանդամության հանգամանքը: Ընտանիքը «Հայ մանուկ»-ի մասին իմացել ու նրանց հետ կապ է հաստատել Հակոբ Աբրահամյանի միջնորդությամբ:

Նորածին փոքրիկին ծնողները Աշոտ են անվանել: Ընդամենը երեք կիլոգրամ քաշով փոքրիկը ռեկորդակիր չեմպիոնի ամենամեծ ու ամենաթանկ ձեռքբերումն ու հաղթանակն է:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!