Հոռոմ գյուղում տոնական մթնոլորտ էր թևածում. մարդիկ ցնծության մեջ էին, իսկ առիթը գյուղի հերոս Գևորգ Մանուկյանի տուն վերադառնալու հանգամանքն էր: Հոռոմցի զինվորը զինծառայության ընթցաքում աչքի էր ընկել բացառիկ գործողություններով՝ արժանանալով հրամանատարության և ողջ հայ ժողովրդի երախտիքին:
Ապրիլյան հայտնի դեպքերի ժամանակ զինծառայող Գևորգը կարողացել էր հաջողությամբ ու դիպուկ կերպով խnցել հակառակորդի ուղղաթիռը, որը մեր օդային տարածք էր ուղարկվել հատուկ նպատակներով:
Գյուղում Գևորգի վերադարձին նախապատրաստվել են բավականին մանրամասնորեն և հանգամանալից: Գյուղական փողոցներում համընդհանուր տոնական միջավայր է ստեղծվել, միջոցառումների շարք կազմակերպվել:
Գևորգի պատվին գյուղի փողոցներում ազգային երգ են հնչեցրել, մշակույթի դպրոցի սաները շուրջպար են բռնել: Այսպես՝ ազգային երգ ու պարով հերոսին դիմավորելով՝ համագյուղացիներն իրենց երախտիքն են հայտնել հերոսին:
Առաջին վայրն, ուր այցելել է Գևորգը, գերեզմանոցն է եղել: Հերոսն այցելել է իր զինակից ընկերոջ՝ հոռոմցի Տիգրանի շիրմաքարին՝ հարգելով ընկերոջ հիշատակը: