Արսեն Սաֆարյանը գեղեցիկ երգ է ներկայացրել․ «Այս աղջիկը ո՞վ է»


Տարիները սահուն անց են կենում, իսկ Արսեն Սաֆարյանը շարունակում է մնալ երիտասարդական ռոմանտիկ երգերի կատարող, որը իր երգարվեստի սիրահարներին պարբերաբար նորանոր հաճելի ու գեղեցիկ ստեղծագործություններ է նվիրում։

Նա վերստին գեղեցիկ ստեղծագործություն է ներկայացրել, որը վերնագրված է «Այս աղջիկը ո՞վ է» ձևակերպմամբ։ Այս ստեղծագործության խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է երիտասարդ ու տաղանդավոր երգահաններից Ալթունյան Րաֆֆին։

Առհասարակ վերջին տարիներին հայկական երաժշտական աշխարհը շատ է հարստացել Րաֆֆի Ալթունյանի հեղինակած գործերով, որոնք հետաքրքիր ու գեղեցիկ աշխատանքներ են։

Արսենի մատուցած նոր գործը տեսահոլովակի ուղեկցությամբ է ներկայացվում, որի ռեժիսորն ու մոնտաժողը Ծատինյան Վազգենն է։ Արսեն Սաֆարյանն իր նոր գործի ստեղծման համար հատուկ շնորհակալություն է հայտնում նաև Արթուր Զախտերյանին։

Ինչպես ակնառու է երգի յութուբյան հրապարակման ներքո տեղ գտած մեկնաբանություններից, ստեղծագործությունը մեծ սիրով է ընդունվել Արսենի երկրպագուների կողմից։ Այն կարող եք ունկնդրել կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!