Արսեն Թորոսյանը շատ լավ լուր է հայտնել


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիանալի լուր է հայտնել՝ կիսվելով Գարիկ Սարգսյանի գրառմամբ։ Նրա խոսքով՝ Արարատի մարզի երկու բուժ․ կենտրոններ լիովին լծվել են քովիդային ախտի դեմ պայքարին։

Այսօր նախարարն Արարատյան մարզ էր այցելել՝ լինելով Վեդիի և Արտաշատի ԲԿ-ներում։ Այցի ընթացքում նա զրուցել է տնօրենների ու բուժաշխատողների հետ, հարցրել խնդիրների մասին, ամփոփել քովիդային ախտով ախտահարվածների բուժման ընթացքը։ Զրույց է գնացել նաև տեխզինվածության մասին։

Գարիկ Սարգսյանի խոսքով՝ Վեդիի ԲԿ-ն ԱՆ-ից հզորագույն օգնություն է ստացել։ Հինգ անգամ հզորացվել է կենտրոնի թթվածին մատակարարելու համակարգը, հիվանդասենյակներում երեսուներկու թթվածնային կետ է ավելացել, հոսանքի մատակարարման հին գեներատորի փոխարեն հիմա կա նորը, որն ավտոմատացված է։

Տեխզինվել է նաև բուժկենտրոնի լաբորատորիան։ Գործիքային ախտորոշման բաժանմունքում տեղադրված է շարժական գերժամանակակից թվային ռենտգեն սարք։ Շուտով կտեղադրվի նաև վերելակ։

Սա իրապես ոգեշնչող և շատ ուրախացնող լուր է։


Понравилась статья? Поделиться с друзьями: