Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի 31-ամյակն է։ Արդեն երեսունմեկ տարի է, ինչ Հայաստանն ունի կանոնավոր բանակ։ Այսօր վիրավոր է, սակայն մեծ ուղի ունի հարթելու և այդ ուղին հաղթահարելու ճանապարհին է՛լ ավելի պիտի հզորանա։
Տոնի առիթով պետական այրերը հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
Հայ հանրությունը շարունակում է հրապարակումներ կատարել, շնորհավորել մեր խաղաղության երաշխավորին։ Հայոց երկնքի խաղաղության համար ընկած հազարավոր հայորդիներից մեկն էլ Մենուա Հովհաննիսյանն է, ում հանրությունը լավ է ճանաչում։
Այս օրերին հերոսի դուստրը՝ Արինա Հովհաննիսյանը Հայոցի բանակի տարեդարձի առիթով մանկապարտեզում մասնակցել է տոնական հանդեսի։
Տոնական հանդեսից արված մի գեղեցիկ կադրով սոցտիրույթում կիսվել է Սոն Գրիգորյանը և կից գրել․ «Ծանոքացեք Արցախի հերոս, անմահ զինվոր Մենուա Հովհաննիսյանի դուստրն է՝ Արինան»։ Փոքրիկին իսկական գեղեցկուհի է և հիացմունքի արժանի։